Պատմությունը

OpenOffice.org իր պատմությունը սկսում է StarOffice-ից։ Այն գրասենյակային ծրագրային փաթեթ էր, որը մշակվել էր գերմանական StarDivision ընկերության կողմից 90-ականների կեսեին։ 1999 թվականի աշնանը Sun Microsystems ընկերությունը գնեց StarDivision-ը։ 2000 թվականի հունիսին, արդեն SUN ապրանքանիշով թողարկվեց StarOffice 5.2 փաթեթը՝ նախատեսված Windwos, Linux և Solaris օպերացիոն համակարգերի համար։
2000 թվականի հոկտեմբերի 13-ին բացվեցին StarOffice-ի ծրագրային կոդերը (բացառությամբ այն բաղադրիչների որոնք ձեռք էին բերվել այլ ընկերությունների կողմից) և ընդունված է համարել այդ օրը OpenOffice.org-ի ծննդյան օր։
Մինչ օրս նախագծի վրա արդեն աշխատել ու աշխատում են բազմաթիվ ծրագրավորողներ ամբողջ աշխարհից, սակայն սա չի նշանակում, որ Sun Microsystems, Inc-ը մոռացել է նախագծի մասին. դեռ հիմնական ծրագրային մշակումներն ու կատարելագործումները իրականացվում են ընկերության աշխատակիցների կողմից և իհարկե, ընկերությունն է հոգում OpenOffice.org նախագծի հիմնական ֆինանսական խնդիրները։

StarOffice և OpenOffice.org

Ներկայումս մեկ ծրագրային կոդից պատրաստվում են երկու տարբեր նախագծեր՝ OpenOffice.org և StarOffice։ StarOffice-ը բաց կոդով նախագիծ չէ և իր մեջ պարունակում է արտոնագրված բաղադրիչներ։ Սակայն իրականությունն այն է, որ ամեն նոր թողարկման հետ նախագծում վերոհիշյալ բաղադրիչները փոխարինվում են OpenOffice.org-ի համարժեքներով, որոնք, արդեն, չեն զիջում իրենց հնարավորություններով ու ֆունկցիոնալությամբ։ 

Առավել մանրամասն այս նախագծերի տարբերությունների մասին կարող եք կարդալ հետևյալ էջում՝ FAQ։

Ընդհանուր առմամբ տարբերությունները կարելի է ներկայացնել այսպես՝

  • StarOffice 6.0 ազատ չէ և պահանջում է արտոնագիր, որն արժի մոտ 100€։ OpenOffice.org ազաատ տարածվող ծրագիր է։
  • StarOffice 6.0 առավել համապարփակ է (հարուստ տառատեսակների հավաքածու, այլ ուղղագրության ստուգման համակարգ նախատեսված անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի ու իսպաներենի համար ինչպես նաև բացատրական բառարաններ այս բոլոր լեզուների համար, Adabas D շտեմարանը, ձևանմուշներ, որոշ լրացուցիչ զտիչներ)։ OpenOffice.org-ը ունի այլընտրանքային ուղղագրության ստուգման համակարգ և բացատրական բառարան՝ միայն անգլերենի համար։
  • Sun-ը պաշտոնապես սպասարկում ու աջակցում է StarOffice-ի օգտագործողներին։ OpenOffice.org-ի օգտագործողները չունեն որևէ պաշտոնական աջակցություն, սակայն նրանք ակտիվ օգնում են իրար օգտվելով փոստային առաքման ու քննարկումների ծառայություններից։
  • StarOffice-ում նախատեսված չէ որևէ նոր լեզվի (թեկուզ հայերենի) ավելացումը թողարկվող փաթեթներում. այնինչ OpenOffice.org-ում ներկայացվող լեզուների թիվն անընդհատ ավելանում է ու կատարելագործվում։

 

 

 
Նախագիծ hy
Ներածություն
Փաթեթները
Նկարագրությունը
Բեռնումներ
CD-ROM
ՈՒղղագրություն
Նախագիծը
Պատմություն
Հարց ու պատասխան
Օգնություն
Փոստային կապ
Գրականություն
Մասնակցությունը
Ինչպե՞ս
Հայտնել սխալի մասին
Հաղորդակցում
Փոստային կապ
Հասցեներ
Այլն
Շնորհակալություն
Արտոնագրեր