ՈՒղղագրության ստուգում

Առկա լոկալիզացված հայերեն տարբերակներում ավելացված է ուղղագրության ստուգման համակարգ, որը հիմնված է MySpell բաղադրիչի վրա։ Իր ծրագրային լուծումներով հայերեն ուղղագրության ստուգման համակարգը փոքր ինչ շեղվում է բաղադրիչի աշխատանքի հիմնական սկզբունքներից. մասնավորապես MySpell-ը նախատեսված է միայն 8-բիթանոց կոդավորումով սպասարկվող լեզուների համար։ Ինչպես հայտնի է, սկսած Windwos XP օպերացիոն համակարգից, հայերենն ունի ունիվերսալ կոդավորումով աշխատելու հնարավորություն։ Այսինքն համակարգը կարող է ճանաչել հայերենը սակայն միայն ունիվերսալ կոդավորմամբ ներկայացման դեպքում։ Սրանով է պայմանավորված նաև այն, որ մեր կողմից ներկայացվող լոկալիզացված տարբերակը հիմնված է ունիվերսալ կոդավորման վրա։ Ծրագրային լուծումներին կարող եք ծանոթանալ հրապարակված կոդում։

Այլ լեզուների համար նախատեսված բառարաններ ու սպասարկման այլ բաղադրիչներ կարող եք բեռնել այս էջից՝
http://lingucomponent.openoffice.org/download_dictionary.html։

 OpenOffice.org 2.0.1 տարբերակում նախատեսված է ավելացնել HunSpell լրացուցիչ ուղղագրության ստուգման համակարգը։ Սրա աշխատանքը հիմնված է UTF-8 կոդավորման վրա և շատ հնարավոր է, որ մենք նույնպես սկսենք կիրառել այս բաղադրիչը MySpell-ի փոխարեն։

 

 

 
Նախագիծ hy
Ներածություն
Փաթեթները
Նկարագրությունը
Բեռնումներ
CD-ROM
ՈՒղղագրություն
Նախագիծը
Պատմություն
Հարց ու պատասխան
Օգնություն
Փոստային կապ
Գրականություն
Մասնակցությունը
Ինչպե՞ս
Հայտնել սխալի մասին
Հաղորդակցում
Փոստային կապ
Հասցեներ
Այլն
Շնորհակալություն
Արտոնագրեր