Սխալների մասին հայտնման կարգը

Ոչ ծրագրավորող նախագծի մասնակիցների օգնությունը քիչ կարևոր չէ քան ծրագրավորողներինը։ Մասնավորապես ոչ ծրագրավորողները մեծ ավանդ ունեն սխալների հայտնաբերման գործում։ Բազմաթիվ սխալներ ու անճշտություններ ուղղվել ու իրենց լուծումներն են ստացել հենց շնորհիվ նրանց կողմից կատարված զգուշացումների ու տեղեկատվության։

Սխալների հավաքագրման ու համակարգման համար օգտագործվում է «Issuezilla» համակարգը։ Նրա անվան հիմքում ընկած է «issue» անգլերեն բառը, որը այս կոնտեքստում կարող է թարգմանվել որպես «պռոբլեմ» կամ «վիճելի հարց»։

Համակարգի աշխատանքային լեզուն անգլերենն է և, բնականաբար, նրանից օգտվելու համար ձեզ անհրաժետ է անգլերենի, գոնե մակերեսորեն իմացություն։ Հակառակ դեպքում դուք կարող եք օգտվել հայալեզու փոստային ու քննարկումների համակարգերից ։

Issuezilla համակարգի հետ աշխատանքը սկսելու համար ձեզ անհրաժեշտ է գրանցվել OpenOffice.org նախագծում։ Այս գրանցումը ձեզ որևէ բանի չի պարտավորեցնում, սա ընդամենը գրանցում է ձեր էլ. փոստի հասցեն, որը հնարավորություն է տալիս տեղեկացնել ձեզ կատարվող աշխատանքների ընթացքի մասին։

Համակարգում սխալի մասին տեղեկատվության ներմուծման համար դուք պետք է մուտք գործեք աշխատանքային տիրույթ։
Համոզվեք, որ ձեր զննարկիչը կարող է օգտագործել cookie-ներ։

Իհարկե հնարավոր է, որ սխալը, որի մասին դուք ուզում եք հայտնել արդեն առաջադրվել է որևէ մեկի կողմից և գտել իր լուծումը կամ դեռ ընթացքի մեջ է։ Խուսափելու համար նույն հարցի կրկնակի քննարկումներ սկսելուց, խորհուրդ ենք տալիս մինչ սխալի հրապարակումը այցելել Issuezilla համակարգի փնտրման էջ։

Եթե փնտրման արդյունքում հնարավոր չեղավ հայտնաբերել սխալի մասին տեղեկատվություն, ներմուծեք այն  "Enter New Issue" բաժնում։

Աշխատեք առավել հանգամանալից նկարագրել սխալը՝ նրա առաջացման ու դրսևորման ձևերը։ Ցանկալի կլինի, որ դուք նախքան սխալի հրապարակմանն անցնելը ծանոթանաք այս  Issue Writing Guidelines ուղեցույցին։ Այստեղ մանրամասն նկարագրված են բոլոր դաշտերի նշանակությունն ու դերը, ինչպես նաև այն ասպեկտները որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել սխալի նկարագրության մեջ։

Շուտով այստեղ կհրապարակենք պարզեցված տերմինաբանական բառարան որպեսզի կարողանաք ճիշտ թարգմանություն տալ սխալների նկարագրություններում։

 

 

 

 
Նախագիծ hy
Ներածություն
Փաթեթները
Նկարագրությունը
Բեռնումներ
CD-ROM
ՈՒղղագրություն
Նախագիծը
Պատմություն
Հարց ու պատասխան
Օգնություն
Փոստային կապ
Գրականություն
Մասնակցությունը
Ինչպե՞ս
Հայտնել սխալի մասին
Հաղորդակցում
Փոստային կապ
Հասցեներ
Այլն
Շնորհակալություն
Արտոնագրեր