Բարի գալուստ OpenOffice.org-ի հայկական էջ
Open Source Armenia թիմը
ողջունում է ձեզ։
OpenOffice.org նախագծի հայերեն լոկալիզացման աշխատանքները կատարվում են մեր
կողմից։
Մեր հետ կարող եք ծանոթ մեր պաշտոնական էջում՝
www.opensourcearmenia.com
Օրը |
Իրադարձություն |
Աղբյուրը |
01.11.2005 |
Սկսել ենք OpenOffice.org 2.0 տարբերակի լոկալիզացիան։ |
hy.openoffice.org |
01.09.2003 |
Թողարկվեց առաջին լազերային սկավառակը OpenOffice.org.1.1-ի
հայերեն տարբերակով։ Սկավառակի վրա կարող եք գտնել 1.1.0 տարբերակը Windows
օպերացիոն համակարգի համար և 1.1.1-ը՝ Linux-ի։ Սկավառակները թողարկվել
են 1000 օրինակով ու տպագիր «Օգտագործողի ձեռնարկ» գրքույկի հետ
անվճար բաժանվել Հայաստանի տարածքում։ Սկավառակի մասին առավել մանրամասն
կարող եք ծանոթանալ CD-ROM բաժնում։ Սկավառակում
տեղ գտած ծրագրային ապահովումները (OpenOffice.org և ոչ միայն) կարող եք բեռնել ու
տեղադրել Բեռնումներ էջից։ Հայերեն տարբերակի
տեղադրման ու օգտագործման առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ
այստեղ։
|
hy.openoffice.org |
OpenOffice.org-ը բաց կոդով ծրագրավորման միջազգային նախագիծ է, որի նպատակն
է ստեղծել ունիվերսալ գրասենյակային ծրագրային ապահովման փաթեթ, որը կաշխատի
բոլոր օպերացիոն համակարգերում, կունենա բաց API-ներ ու XML-ի վրա հիմնված
ֆայլերի տարատեսակներ։
OpenOffice.org-ը ծրագրային ապահովումը փաթեթ է, որը կազմված է հետևյալ
հիմնական բաղադրիչներից՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, վեկտորային
գրաֆիկայի, HTML փաստաթղթերի ու շնորհանդեսներ խմբագրիչներ և տվյալների
բազաների հետ աշխատանքի կազմակերպման գործիքներ։ Իր հնարավորություններով այն
համարժեք է մի շարք հայտնի նմանատիպ (ոչ ազատ) ծրագրային ապահովումների
և լիիրավ կարող է համարվել նրանց այլընտրանք։ Ծրագրային ապահովման
օգտագործումը չի ենթադրում որևէ արտոնագրային կամ այլ վճարում և դուք
կարող եք բեռնել ու սկսել կիրառել այն հենց հիմա։
hy-ը OpenOffice.org-ի ենթանախագիծ է, որը նպատակ ունի այն առավել
մատչելի դարձնել հայալեզու հասարակության համար։
Այս նախագծի շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվում է հայալեզու
օգտագործողների սպասարկման այնպիսի խնդիրների վրա ինչիսիք են.
-
Հայերեն տեղեկատվություն web էջում ու փաստաթղթերում։
-
Հասանելի հայերեն լոկալիզացված փաթեթների տրամադրում։
-
Հայելային ու բեռնման էջերի մասին մասին տեղեկատվություն։
-
Լոկալիզացման ու ծրագրային ապահովման կատարելագործման շարունակական իրագործում։
-
Լեզվաբանական գործիքների (օր.՝ Ուղղագրություն ստուգող) մշակում ու
շարունակական կատարելագործում։
-
Ծրագրային ապահովման ներկայացում ու խրախուսում հայալեզու հասարակության մեջ։
hy նախագիծը նպատակ ունի ոչ թէ փոխարինել, այլ՝ լրացնել,
առկա OpenOffice.org նախագիծը։ Այդ իսկ պատճառով դուք այստեղ, հնարավոր է,
հանդիպեք հղումների նախագծի անգլերեն էջերի վրա։
Ուղղորդում. աջ կողմում դուք կարող եք գտնել հղումներ hy
նախագծի էջերի վրա։
hy էջերը ամրակցված են գլխավոր, առավել ծավալուն OpenOffice.org վեբ
կայքի էջերին։ Էջի վերին և ձախակողմյան մասերում կարող եք գտնել հղումներ նրա
(անգլալեզու) էջերի վրա։
|