Պատմությունը
OpenOffice.org իր պատմությունը սկսում է StarOffice-ից։
Այն գրասենյակային
ծրագրային փաթեթ էր, որը մշակվել էր գերմանական StarDivision ընկերության կողմից
90-ականների կեսեին։ 1999 թվականի աշնանը Sun Microsystems ընկերությունը գնեց
StarDivision-ը։ 2000 թվականի հունիսին, արդեն SUN ապրանքանիշով թողարկվեց
StarOffice 5.2 փաթեթը՝ նախատեսված Windwos, Linux և Solaris օպերացիոն
համակարգերի համար։
2000 թվականի հոկտեմբերի 13-ին բացվեցին StarOffice-ի ծրագրային կոդերը
(բացառությամբ այն բաղադրիչների որոնք ձեռք էին բերվել այլ ընկերությունների
կողմից) և ընդունված է համարել այդ օրը OpenOffice.org-ի ծննդյան օր։
Մինչ օրս նախագծի վրա արդեն աշխատել ու աշխատում են բազմաթիվ ծրագրավորողներ
ամբողջ աշխարհից, սակայն սա չի նշանակում, որ Sun
Microsystems, Inc-ը մոռացել է նախագծի մասին. դեռ հիմնական ծրագրային
մշակումներն ու կատարելագործումները իրականացվում են ընկերության աշխատակիցների
կողմից և իհարկե, ընկերությունն է հոգում OpenOffice.org նախագծի հիմնական
ֆինանսական խնդիրները։
StarOffice և OpenOffice.org
Ներկայումս մեկ ծրագրային կոդից պատրաստվում են երկու տարբեր
նախագծեր՝ OpenOffice.org և StarOffice։ StarOffice-ը բաց կոդով նախագիծ
չէ և իր մեջ պարունակում է արտոնագրված բաղադրիչներ։ Սակայն իրականությունն այն է,
որ ամեն նոր թողարկման հետ նախագծում վերոհիշյալ բաղադրիչները փոխարինվում են
OpenOffice.org-ի համարժեքներով, որոնք, արդեն, չեն զիջում իրենց
հնարավորություններով ու ֆունկցիոնալությամբ։
Առավել մանրամասն այս նախագծերի տարբերությունների մասին կարող եք կարդալ հետևյալ
էջում՝ FAQ։
Ընդհանուր առմամբ տարբերությունները կարելի է ներկայացնել այսպես՝
-
StarOffice 6.0 ազատ չէ և պահանջում է արտոնագիր, որն արժի մոտ 100€։
OpenOffice.org ազաատ տարածվող ծրագիր է։
-
StarOffice 6.0 առավել համապարփակ է (հարուստ տառատեսակների հավաքածու, այլ
ուղղագրության ստուգման համակարգ նախատեսված անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի
ու իսպաներենի համար ինչպես նաև բացատրական բառարաններ այս բոլոր լեզուների համար,
Adabas D շտեմարանը, ձևանմուշներ, որոշ լրացուցիչ զտիչներ)։ OpenOffice.org-ը
ունի այլընտրանքային ուղղագրության ստուգման համակարգ և բացատրական բառարան՝ միայն
անգլերենի համար։
-
Sun-ը պաշտոնապես սպասարկում ու աջակցում է StarOffice-ի
օգտագործողներին։ OpenOffice.org-ի օգտագործողները չունեն որևէ պաշտոնական
աջակցություն, սակայն նրանք ակտիվ օգնում են իրար օգտվելով
փոստային առաքման ու քննարկումների ծառայություններից։
-
StarOffice-ում նախատեսված չէ որևէ նոր լեզվի (թեկուզ հայերենի) ավելացումը
թողարկվող փաթեթներում. այնինչ OpenOffice.org-ում ներկայացվող լեզուների
թիվն անընդհատ ավելանում է ու կատարելագործվում։
|
|
|