OpenOffice.org-ի մասինOpenOffice.org-ը գրասենյակային ծրագրային փաթեթ է, որն ազատ է յուրաքանչյուրի համար։ Այն կազմված է հետևյալ բաղադրիչներից՝
Իր հնարավորություններով OpenOffice.org-ը լիովին համադրելի ու համատեղելի է հայտնի (ոչ ազատ) գրասենյակային ծրագրային ապահովումներին, այնպիսին ինչպիսին է MS-Office-ը։ Առավել մանրամասն ծրագրի հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դուք հեշտությամբ կարող եք օգտագործել MS-Office (Word, Excel, Powerpoint) փաստաթղթերը՝ խմբագրել ու պահպանել դրանք իրենց օրիգինալ ֆորմատներով։ OpenOffice.org-ի հիմնական սահմանափակումը կայանում է նրանում, որ դուք չեք կարող կիրառել MS-Office փաստաթղթերի մակրոները։ Սակայն OpenOffice.org-ով փաստաթղթերի խմբագրումից հետո էլ դրանք պահպանվում են, և կարող նորից օգտագործվել MS-Office-ի աշխատանքային տիրույթում։ Սա իրոք մեծ հաջողություն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, MS Office ֆայլերի կառուցվածքը դեռ ընդհանուր առմամբ գաղտնիք է (Microsoft-ը երբևէ դրանք չի հրապարակել)։ Եթե դուք ունեք MS-Office փաստաթուղթ, որը ճշգրիտ չի բացվում OpenOffice.org-ի միջոցով, հայտնեք այդ սխալի մասին ծրագիրը մշակողներին, որը հնարավորություն կտա ուղղել ու կատարելագործել այն։ OpenOffice.org նախագիծը գտնվում է մշտական կատարելագործման գործընթացում։ Այն ավարտված չէ դեռ հնարավոր են սխալներ ու անճշտություններ, սակայն շատ խնդիրների համար արդեն 1.0 տարբերակը գերազանց լուծում է։ StarOffice 6.0 և OpenOffice.org 1.0Այն դեպքերում, երբ դուք կարիք ունեք երաշխիքային (արտոնագրով նախատեսվող) սպասարկման կամ ձեր ընկերության մարտավարությունը բացառում է ազատ ծրագրային ապահովման օգտագործումը և ձեր համար կարևոր չէ մայրենի լեզվով ծրագրային ապահովման օգտագործումը, ձեզ կարող է հետաքրքրել StarOffice 6.0 նախագիծը։ Այն, հնարավոր է, չունենա ձեր մայրենիով տարբերակ և դուք պետք է ընտրեք առավել ընդունելի այլ լեզվով որևէ մեկը։ StarOffice 6.0-ը հիմնված է նույն ծրագրային կոդի վրա ինչ-որ OpenOffice.org-ը, սակայն իր մեջ ընդգրկում է այլ ոչ ազատ բաղադրիչներ, ինչպես օրինակ բառարաններ, ձևանմուշներ և այլն։ Արտոնագրի արժեքը, համեմատած իր համարժեք ծրագրային փաթեթների, մեծ չէ (մոտ 100€)։ Արտոնագրով դուք նաև ստանում եք պաշտոնական սպասարկում Sun-ի կողմից։ Մանրամասների համար այցելեք Sun Microsystems վեբ կայք։
|
|