ՈՒղղագրության ստուգումԱռկա լոկալիզացված հայերեն տարբերակներում ավելացված է ուղղագրության ստուգման համակարգ, որը հիմնված է MySpell բաղադրիչի վրա։ Իր ծրագրային լուծումներով հայերեն ուղղագրության ստուգման համակարգը փոքր ինչ շեղվում է բաղադրիչի աշխատանքի հիմնական սկզբունքներից. մասնավորապես MySpell-ը նախատեսված է միայն 8-բիթանոց կոդավորումով սպասարկվող լեզուների համար։ Ինչպես հայտնի է, սկսած Windwos XP օպերացիոն համակարգից, հայերենն ունի ունիվերսալ կոդավորումով աշխատելու հնարավորություն։ Այսինքն համակարգը կարող է ճանաչել հայերենը սակայն միայն ունիվերսալ կոդավորմամբ ներկայացման դեպքում։ Սրանով է պայմանավորված նաև այն, որ մեր կողմից ներկայացվող լոկալիզացված տարբերակը հիմնված է ունիվերսալ կոդավորման վրա։ Ծրագրային լուծումներին կարող եք ծանոթանալ հրապարակված կոդում։
Այլ լեզուների համար նախատեսված բառարաններ ու սպասարկման այլ բաղադրիչներ կարող
եք բեռնել այս էջից՝ OpenOffice.org 2.0.1 տարբերակում նախատեսված է ավելացնել HunSpell լրացուցիչ ուղղագրության ստուգման համակարգը։ Սրա աշխատանքը հիմնված է UTF-8 կոդավորման վրա և շատ հնարավոր է, որ մենք նույնպես սկսենք կիրառել այս բաղադրիչը MySpell-ի փոխարեն։
|
|